Jump to content

Ժորա Հարությունյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժորա Հարությունյան
Ծննդյան անունԳևորգ Սաղաթելի Հարությունյան
Ծնվել էսեպտեմբերի 7, 1928(1928-09-07)[1][2]
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Վախճանվել էհունվարի 10, 2002(2002-01-10) (73 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունդրամատուրգ, ռեժիսոր, դրամատուրգ և սցենարիստ
Ազգությունհայ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1962)[1]
Ուշագրավ աշխատանքներՈսկե ցլիկը, Ձախորդ Փանոսը, Շրթներկ համար 4, Հուշարձան, Հարսնացու հյուսիսից, Խոշոր շահում, Հրդեհ և Խաչմերուկի դեղատունը
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
ԱշխատավայրԽՍՀՄ գրական ֆոնդ[1][2] և ՀԳՄ
Պարգևներ
Ժորա Հարությունյան Վիքիքաղվածքում
Ժորա Հարությունյան Վիքիդարանում

Ժորա (Գևորգ) Սաղաթելի Հարությունյան (սեպտեմբերի 7, 1928(1928-09-07)[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] - հունվարի 10, 2002(2002-01-10), Երևան, Հայաստան), հայ դրամատուրգ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1975)։ ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1979, «Խաչմերուկ» ներկայացման համար)։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1964 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1970 թվականից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժորա Հարությունյանի հուշատախտակը Երևանում

Ժորա Հարությունյանը ծնվել է 1928 թվականին, Երևանում։ 1946 թվականին ավարտել է Երևանի բժշկական տեխնիկումը, 1962 թվականին՝ Երևանի բժշկական ինստիտուտը։ 1950-1965 թվականներին աշխատել է Երևանի բժշկական տարբեր հիմնարկություններում։ 1964 թվականին եղել է ԽՍՀՄ գրական ֆոնդի հայկական բաժանմունքի պոլիկլինիկայի գլխավոր բժիշկը, 1965 թվականից՝ ԽՍՀՄ գրական ֆոնդի հայկական բաժանմունքի տնօրեն (ընդմիջում է ունեցել ընդամենը 5 ամիս՝ 1976 թվականի հունիսից մինչև դեկտեմբերի 15-ը)։ 1969-1995 թթ. եղել է ՀԳՄ գրականության ֆոնդի տնօրեն։ Ռուսերեն լույս է տեսել նրա «Գլխի գինն է 50 միլիոն» դրաման (Մոսկվա, 1969, բեմադրվել է Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երեժշտական թատրոնում

Առաջին պիեսը «Սրտի արատ» կատակերգությունն է (բեմադրում՝ Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում, 1957, ռեժիսոր Վարդան ԱճեմյանՀայաստանի տարբեր թատրոնների խաղացանկում տեղ են գտել նրա «Հիվանդ N 199» (1960), «Ղազարը գնում է պատերազմ» (1968), «Հարսնացու հյուսիսից» (1973, Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոն), «Խաչմերուկ» (1978, ՀԽՍՀ պետական մրցանակ 1979, բեմադրվել է նաև Հունգարիայում, 1980), «Քո վերջին հանգրվանը» (Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն, Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան թատրոն, ՀԳՄ Գաբրիել Սունդուկյանի անվան մրցանակ 1983), «Բախտավոր մարդիկ» (1987), «Մեր այս տարիքում» (1991) և այլ կատակերգություններ, որոնց մի մասը բեմադրվել է Արցախում և արտասահմանում։ Հարությունյանի պիեսներին բնորոշ են կյանքի հրատապ խնդիրների արծարծումը, կատակերգական ցայտուն իրավիճակները։ Նա վեր է հանում ժամանակակից իրականության սոցիալական և մարդկային հարաբերությունների ստվերոտ կողմերը՝ դրանց հակադրելով ազգային բարոյականության ավանդներն ու հոգևոր կայուն արժեքները[3][4][5]։

Ֆիլմեր Ժ. Հարությունյանի սցենարով

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարությունյանի սցենարներով Հայֆիլմ և հեռուստատեսային ֆիլմերի «Երևան» ստուդիաներում նկարահանվել են մի շարք կարճամետրաժ և լիամետրաժ գեղարվեստական կինոնկարներ[6], այդ թվում՝

  • ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, 1975
  • «Պատվո նշան» շքանշան, 1978
  • ՀԽՍՀ պետական մրցանակ, 1979
  • ՀԳՄ Գաբրիել Սունդուկյանի անվան մրցանակ, 1983
  • Պիեսների ժողովածու (գրքում տեղ է գտել նաև Ժորա Հարությունյանի «Ժամադրություն» պիեսը), Երևան, «Հայաստան», 1971։
  • Խաչմերուկ, պիեսների ժողովածու, Երևան, «Սովետական գրող», 1979։
  • Քո վերջին հանգրվանը, պիեսներ, կինոպատումներ, 1986։
  • Ընտիր երկեր, պիեսներ, Սովետական գրող, 1988, 541 էջ[7]։
  • Իմ լռությունը, Էդիթ Պրինտ, 2003, 140 էջ[8]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Պատուհան դեպի հավերժություն. Ժորա Հարությունյան, Էդիթ Պրինտ, 2013, 396 էջ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3.
  3. Գրական տեղեկատու։ Երևան։ «Սովետական գրող»։ 1986։ էջ 232-233
  4. «Zarkfoundation - Ժորա Հարությունյան». zarkfoundation.com.
  5. Հայկական համառոտ հանրագիտարան, 1999։ Հ . 3:
  6. «Ապրեցնող և մխիթարող ժպիտ». Kinoashkharh. 2018 թ․ օգոստոսի 18. Վերցված է 2019 թ․ հունվարի 30-ին.
  7. Հարությունյան, Ժորա Սաղաթելի (1988). Ընտիր երկեր։ (Պիեսներ). Սովետական գրող. ISBN 9785550000113.
  8. Հարությունյան, Ժորա Սաղաթելի (2003). Իմ լռությունը. Էդիթ Պրինտ. ISBN 9789994136056.
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժորա Հարությունյան» հոդվածին։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժորա Հարությունյան» հոդվածին։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 319